Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Իշխանությունը մտել է բարձր ռիսկի փուլ

Իշխանությունը մտել է բարձր ռիսկի փուլ
20.12.2025 | 15:00

Վախեցած իշխանության սիմվոլները

2018 թվականի ապրիլին իշխանության ճգնաժամը դրսևորվում էր ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլ նաև խոսուն մանրուքներով։

Երբ փողոցները լեցուն էին քաղաքացիներով, իսկ պետական ինստիտուտները՝ փաստացի կաթվածահար, իշխանության պատգամավորներին Ազգային ժողով էին տեղափոխում մետրոյով։

Սա լոգիստիկ լուծում չէր, այլ իշխանության լեգիտիմության կորստի ակնհայտ նշան։

Այդ պայմաններում իշխանության ներկայացուցիչների ազատ տեղաշարժը դարձել էր վտանգավոր։ Սա արդեն ոչ թե առանձին դժգոհության, այլ իշխանության հեռացման անխուսափելիության հստակ ազդանշան էր։

Եվ իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ։

Երեկ Նիկոլ Փաշինյանին հավատարմություն ցուցաբերած 10 եպիսկոպոսների տեղափոխումը Մայր Աթոռ իրականացվել է միկրոավտոբուսով։

Անկախ հնարավոր ձևական բացատրություններից՝ սա քաղաքական առումով նշանակալի փաստ է։

Այն վկայում է, որ իշխանության հետ նույնացող որևէ խումբ կամ անձ այլևս չի ընկալվում որպես հանրային տարածքում բնական և անվտանգ ներկայություն։

Սա լոկալ դրվագ չէ, այլ խորքային. իշխանության լեգիտիմության ճգնաժամի արտահայտություն։

Երբ իշխանությունն ու նրան հավատարմություն ցուցաբերող շրջանակները հարկադրված են գործել փակ, պաշտպանված ռեժիմում, դա նշանակում է, որ հանրային վստահությունը փաստացի սպառված է։

Իշխանությունը մտել է բարձր ռիսկի փուլ։

Իշխանության քաղաքական վախճանն օրեցօր դառնում է ավելի իրատեսական։

Եվ որքան երկար է շարունակվում դիմադրությունը անխուսափելիին, այնքան ծանր և ցավոտ է լինելու ավարտը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ